|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանին սահմանակից Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից մահվան դեպք է արձանագրվել. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ «Սինհուա» գործակալությանը հղումով:
38-ամյա տղամարդը օգոստոսին արջամկան միս է կերել, որի հետևանքով ժանտախտով է վարակվել և մահացել։ Մինչ այդ հաղորդվում էր մեկ այլ շրջանից 42-ամյա տղամարդու և 15-ամյա տղայի մահվան մասին, որը նույնպես արջամկան միս էր կերել։
Հավելվում է՝ մահացածը շփում է ունեցել 25 մարդու հետ, բայց, բարեբախտաբար, նրանց մոտ վարակ չի հայտնաբերվել։