|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Montsame գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Խվոդ այմակում։ Մեկի մոտ հիվադնության թոքային ձեւն է:
Այմակի տարածքում կարանտին է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման եւ դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով։