|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան գտնվում է ազատության մեջ և այժմ գտնվում է Լիտվայում. այս մասին հայտնել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը։
Օգոստոսի 10-ի երեկոյան Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը հայտարարել էր գործչի անհետացման մասին Բելառուսի ԿԸՀ այցից հետո: Գիշերը Տիկանովսկայան կապի էր դուրս եկել, բայց նրա գտնվելու վայրը չէր բացահայտվել:
ԿԸՀ այցից հետո նրա մամուլի խոսնակ Աննա Կրասուլինան նշեց, որ Տիխանովսկայան ինքն է «որոշում կայացրել», որից հետո հեռացել է։