|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր, և Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ: Առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարևորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երևանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը և Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ: