|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի արևելքում գտնվող Բինգյոլ նահանգում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 18 մարդ վիրավորվել է. այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Երկրաշարժի հետևանքով տուժել է 18 մարդ: Նրանց մեջ ծանր վիճակում գտնվող չկա», - նշել է Օքթայը:
Նա նաև տեղեկացրեց, որ երկրաշարժից հետո ևս 46 անգամ կրկնակի սեյսմիկ ցնցումներ են տեղի ունեցել՝ ավելի ցածր ուժգնությամբ: Ընթացքի մեջ է բնական աղետի պատճառած վնասի գնահատումը:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին։