|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կիրակի օրով ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը և կուսակցության այլ ղեկավարների տներում կազմակերպված խուզարկությունները այլ կերպ, քան քաղաքական բռնաճնշում, հնարավոր չէ որակել։
Փաշինյանը, ի զորու չլինելով բովանդակային հակադարձել հնչող քննադատություններին և մեղադրանքներին, անմիջապես դիմում է ոստիկանության և ԱԱԾ օգնությանը։
Երկրի օրինականությանն ու անվտանգությանը ծառայելու կոչված պետական մարմինները վերածվել են ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու և Փաշինյանի ներքին վախերի ու հույզերի բավարարման գործիքների»։