|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով քննադատել էր իրեն Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին ցավակցելու համար:
Ըստ Radikal-ի՝ Գյուլի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Աբդուլլահ Գյուլը, լինելով Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահը, պայթյուններից հետո արած հայտարարությամբ ցավակցել է մեր ժողովրդին, Ժողովրդա-հանրապետական, Ժողովուրդների դեմոկրատական և այլ կուսակցությունների, որոնց անդամները պայթյունների զոհ էին դարձել»: