|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով առաքելություն կուղարկի Չինաստան. այս մասին գրում է CNBC-ն, նշելով՝ համաձայն ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի, այցի ժամկետները դեռ որոշված չեն:
Ճեպազրույցի ընթացքում նա ասել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է չինացի գործընկերների հետ. «Հաճելի է նշել Չինաստանի արձագանքը, որ երկիրը բաց է նման մոտեցման համար»,- ընդգծել է փորձագետը:
Միևնույն ժամանակ ԱՀԿ փորձագետ Մարիա վան Քերքհովան հստակեցրել է, որ ներկայումս գիտնականների համար հիմնական խնդիրներից մեկը վարակի «միջանկյալ փոխանցողի հայտնաբերումն է»: