|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտարարել է, որ նավթ տեղափոխող իրանական լցանավերը Վենեսուելայի բացառիկ տնտեսական գոտում կուղեկցվեն ռազմանավերով և ինքնաթիռներով։
«Մենք կապ ենք հաստատել Իրանի հետ։ Բոլոր նավերը, որոնք մտնում են բացառիկ տնտեսական գոտու մեջ, ուղեկցվելու են Վենեսուելայի Բոլիվարական ազգային զինված ուժերի նավերի և ինքնաթիռների կողմից», - հայտարարել է Պադրինոն։
Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Դոնալդ Թրամը քննարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը՝ Վենեսուելա վառելանյութ ուղարկելը բացառելու համար։