|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, «Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Նախատեսված է 3 խաղ։ Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։
Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։