|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Եվրոպայի` մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականը հայտնվեց E խմբում: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, պատրաստվելով ընտրական մրցաշարին` Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Մարտի 25-ին մեր հավաքականը Երևանում կհյուրընկալի Լատվիայի` մինչև 21 տարեկանների հավաքականին: