|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մայիսի 4-ին բացվել է Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նշվում է՝ երկաթուղու երկարությունը 10 146 կմ է։ Այն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով: Վիլնյուսից բեռները կուղղվեն Եվրոպայի 36 երկիր՝ այդ թվում՝ Իսպանիա, Դանիա, Շվեյցարիա և Ֆրանսիա:
Երկաթգծի ուղղության գործարկումը դարձել է նոր գիծ միջազգային փոխադրումների համար համավարակի պայմաններում:
Տեղեկացնենք՝ այս պահի դրությամբ չինական Իու քաղաքը 12 բեռնափոխադրումային երթուղիներով կապված է 37 երկրների ու շրջանների հետ ամբողջ Եվրասիայում: