|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալը Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ այսօր գործարկելու են Սամսուն-Կովկաս երկաթուղային-լաստանավային ուղին, ինչը երկու երկրների հարաբերություններին նոր ուղղություն կհաղորդի:
«Ռուսաստանի հարավը եւ Թուրքիայի հյուսիսը կապված կլինեն նոր միջանցքով` ամենակարճ ճանապարհով: Ռուսական տարածքում միջանցքով կապ կհաստատվի ներքին շրջանների, արեւելքի, հյուսիսի, արեւմուտքի հետ: Թուրքիայի տարածքի հյուսիսային եւ հարավային ճանապարհները եւս կմիավորվեն, ինչը կապահովի կոմբինացված, ամբողջությամբ ինտեգրված տրանսպորտային գործունեություն»,- Голос России ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նախարարը:
Նրա խոսքերվ` նախագծի շնորհիվ Ռուսաստանը կկարողանա կապ հաստատել նաեւ Միջերկրածովյան տարածաշրջանի եւ Մերձավոր Արեւելքի հետ, իսկ Թուրքիան հնարավորություն կունենա շձվելու նախկին խորհրդային հանրապետությունների, «թյուրքական պետությունների» եւ Սիբիրի հետ:
Նախագիծը ձեռնարկվել է 2005 թվականին, առաջին փորձանական ռեսլերը գցվել են 2010-ի դեկտեմբերի 22-ին: