|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես էր եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով նախաձեռնությամբ:
Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության նախաձեռենությանը միացել են Նազենի Հովհաննիսյանը, Գագիկ Գինոսյանը, Արաբո Իսպիրյանը, Գարիկ Պապոյանը, Սարգիս Ստեփանյանը եւ ուրիշներ: Նրանք Ծիծեռնակաբերդի հուշամալիրում ջահը ձեռքներին լուսանկարներ են հրապարակել՝ կից գրառումներով:
Հանրությանը հայտնի դեմքերը լուսանկարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ամենամյա Ջահերով երթի խորհրդանիշ ջահերով։ Ջահը խորհրդանշում է պահանջատիրությունը և հանուն արդարության ծավալված պայքարը։









