|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 21-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության շուրջ 100 անդամներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և #ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ #ՄայրԱթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հետ, տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի ֆեյսբուքյան էջից։
Ջահերով երթի նախօրյակին երիտասարդները ստացել են ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Երիտասարդների հետ զրույցում Վեհափառը վերահաստատել է երիտասարդների այն համոզումը, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես կենսունակ կառույց, անելիք ունի ոչ միայն հոգևոր, այլև ազգային խնդիրների լուծման գործում։