|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հարազատները հայտարարություն են տարածել այն մասին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մտադիր են չեղարկել նրա հուղարկավորության բազմամարդ արարողությունը. հայտնում է Yerkir.am-ը՝ europe1.fr-ին հղումով։
Նշվում է՝ Դևեջյանի դին կամփոփվի Անտոնի քաղաքի մոտակայքում գտնվող գերեզմանոցում:
Քաղաքական գործչի ընկերները, հարազատները նրան վերջին հրաժեշտը կտան Ֆրանսիայի Սեն-Կրուա հայկական եկեղեցում, որտեղ ի հիշատակ Դևեջյանի՝ կմատուցվի պատարագ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայում 75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել էր Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը։