|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին վերջին հրաժեշտի արարողությունն է ընթանում: Գյումրիում են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ Գյումրիում է նաև բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը, որը ռեպորտաժ է պատրաստում Գյումրու ողբերգության և Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորության վերաբերյալ:
Նշենք, որ Գյումրու ոճրագործությունը արագորեն հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ռուսաստանյան և միջազգային այլ հեռուստաընկերություններ անդրադարձան այդ ոճրագործությանը: