|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բուլղարիայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել կորոնավիրուսների տարածումը կանխելու նպատակով մինչև ապրիլի 13-ը արտակարգ դրություն հայտարարելուն. հաըտնում է Yerkir.am-ը`Reuters-ին հղումով:
Նշենք՝ երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 23-ի:
Արտակարգ դրությունը հնարավորություն կտա արգելել ուղևորությունները դեպի կորոնավիրուսի խոշոր բռնկումներով երկրներ, և ժամանումը դրանցից, փակել դպրոցներն ու համալսարաններն ու լիազորել ոստիկանությանը միջամտել կարանտինի խախտման պարագայում:
Միևնույն ժամանակ երկրի կառավարությունը նախատեսում է նաև վերանայել 2020 թվականի պետբյուջեն` առողջապահական համակարգի աջակցության նպատակով ավելի շատ գումար տրամադրելու համար, պատգամավորներին տեղեկացրել է վարչապետ Բոյկո Բորիսովը: