|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կորոնավիրուսից մահացել է ճապոնական Diamond Princess զբոսանավի 2 ուղևոր. այս մասին գրում է BBC-ն, հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ երկուսն էլ եղել են Ճապոնիայի՝ մոտ 80 տարեկան քաղաքացիներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Կորոնավիրուսով հիվանդացել են զբոսանավում գտնված 3700 հոգուց 621-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ նավում դադարեցվել էր 14-օրյա կարանտինը, որից հետո այն ուղևորները, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, լքել են նավը։
Բացի այդ, Չինաստանը հայտարարել է, որ կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում նոր վարակվածների թիվը սկսել է զգալիորեն նվազել:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ նոր տեսակի կորոնավիրուսից արդեն մահացել է ավելի քան 2100 մարդ, կա 75 հազար վարակակիր: Բուժվել է շուրջ 16.000 մարդ: