|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Եկատերինբուրգի վարկանիշային մրցաշարին:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ձյուդոյի մի շարք մրցաշարեր չեղարկվել կամ հետաձգվել են: Կարապետյանը չի մասնակցի Մարոկկոյի վարկանիշային մրցաշարին, փոխարենը նա մարտի 13-ից վարկանիշային միավորների համար կպայքարի Եկատերինբուրգի մրցաշարում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: