|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ազատ ոճային ըմբիշների անունները: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:
Ազատ ոճային ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Առաջին վարկանիշային մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: