|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կիևի «Դինամոյի» 23-ամյա հարձակվող Արտյոմ Բեսեդինը 1 տարով որակազրկվել է և չի կարող մասնակցել պաշտոնական հանդիպումներին, հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:
Նա մեղադրվում է դոպինգ օգտագործելու մեջ: Այսպիսով, Բեսեդինը բաց կթողնի Եվրո-2020-ը:
Հավելենք, որ կիևյան ակումբը հնարավորություն ունի բողոքարկել այդ որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում: Նշվում է, որ թիմի իրավաբանները ուսումնասիրում են ստացված փաստաթղթերը:
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Դինամոն» կդիմի այդ քայլին:
Ուկրաինայի այս առաջնությունում Բեսեդինը անցկացրել է 13 հանդիպում և դարձել 8 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: