|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ փորձանմուշը վերստուգումից հետո տվել է դրական արդյունք: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հայտնի է դարձել որ հայ մարզիկն օգտագործել է Stanozolol, Dehydrochlormethyltestosterone:
ՄՕԿ-ը հայտնում է նաև, որ ՀԱՕԿ-ը պետք է հնարավորինս շուտ վերադարձնի բրոնզե մեդալը: Հայ մարզիկն արդեն իսկ որակազրկված է ՄՕԿ-ի կողմից: Որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում պետք է կայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանին մեկ ամիս առաջ արգելվել էր մասնակցել միջազգային մրցումների: