|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Գրառումը ամբողջությամբ՝ ստորև.
«Ըստ որոշ աղբյուրների, այս պահին թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն, այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման: Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը, ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ:
Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»,- գրել է նա: