|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դիտորդների գերակշիռ մեծամասնությունը դրական է գնահատել ընտրությունները: Որոշներն էլ նշել են, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար: Համարում եմ, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ով միշտ մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունք է ունեցել, իր զեկույցում եղել է ավելի հավասարակշիռ և ավելի օբյեկտիվ, քան նախկինում, չնայած մենք ոչ բոլոր դեպքերի հետ ենք համաձայն. ըստ Yerkir.am-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն է մեջբերում haqqin.az կայքը:
Ալիևը տարբեր եվրոպական կառույցներից և երկրի ներսում իրեն ուղղված քննադատություններին ի պատասխան նաև հայտարարել է, որ «ոչ մի երկրում էլ իդեալայան ընտրություններ չեն լինում»:
Չնայած, որ ԺՀՄԻԳ զեկույցում նշվում էին խախտումների և մրցակցային պայմանների բացակայության մասին, այնուամենայնիվ այդ զեկույցը բավական մեղմ էր գրանցված լայնածավալ ու կոպիտ խախտումների պարագայում: