|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական ԶԼՄ-ները, օգտվելով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հետևած իրադարձություններից, փորձում են Իրանին գժտեցնել Հայաստանի հետ. ըստ yerkir.am-ի` գրում է «Ինֆոտեկա24» կայքը:
Մի քանի օր առաջ հաջողվեց մեծ աղմուկ բարձրացնել լուրով, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սելեյմանիի սպանության կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ին, հիմա էլ` նոր սադրանք. իբր իրանցի գեներալի սպանության գործողությունը մշակել է ԱՄՆ օդուժի գեներալ Ջեֆրի Հարիգյանը: Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձ անգամ չեն արել գոնե «Վիկիպեդիա»-ում ճշտել, որ ազգությամբ հայ գեներալի գործունեության տարածաշրջանը ոչ թե Մերձավոր Արևելքն է, այլ Եվրոպան ու Աֆրիկան: