|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արգենտինայի` մեծությամբ երկրորդ քաղաքում` Կորդոբայում, երթևեկության ցուցանակները թարգմանվել են հայերեն: Քաղաքի իշխանություններն արդեն որոշ փողոցներում տեղադրել են երկլեզու` իսպաներեն և հայերեն ցուցանակներ: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, տեղեկացնում է Allinnet.info կայքը` Կորդոբայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջին հղումով:
Նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Լուկաս Պալյանն է: Այն նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին:
Քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալական նամակ են հղել Կորդոբայի քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեին: