|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վանի Էդրեմիթ շրջանում տարբեր լեզուներով, այդ թվում` նաև հայերենով ճանապարհային ցուցանակներ են տեղադրել:
Ըստ «Ակօս»-ի՝ Վանի Էդրեմիթի քաղաքապետարանը որոշում է կայացրել շրջանի բոլոր ճանապարհային ցուցանակները հայերեն, քրդերեն, անգլերեն և թուրքերեն դարձնելու վերաբերյալ եւ գրավոր բացատրություն ներկայացրել:
Քաղաքապետարանի համանախագահներ Սևիլ Ռոժբին Չեթինն ու Աբդուլքարիմ Սայանը հայտնել են, որ մինչև 1915 թվականը հայերն ու քրդերը այդ շրջանում ապրել են միասին և ունեցել եղբայրական հարաբերություններ, այդ պատճառով էլ նման աշխատանքներ տանելու որոշում են կայացրել: