|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու՝ Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը:
«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նիդերլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդերլանդների դեսպանություն բացվի Հայաստանում: