|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ըստ Nltimes-ի՝ երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ մյուսը` որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք` Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը:
Երկու նախագծերը ներկայացրել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: