|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում հնչեցված՝ «ե՞րբ Հանրային հեռուստաընկերությունը կլինի հանրության համար» հարցին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը պատասխանեց՝ այն արդեն այսօր աշխատում է հանրության համար:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում ղեկավարել Հանրային հեռուստաընկերությունը՝ հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ նա տարիներ շարունակ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, նա պատասխանեց. «Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է մնալ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որովհետև նա լիարժեք կերպով ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունք է ցույց տալիս, և այդ իմաստով ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»:
Մանրամասները՝ տեսանյութում: