|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գարեգին Խումարյանն ի սկզբանե եղել է հավանական թեկնածուների ցուցակում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ նախագահ Արա Շիրինյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին դիմած Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Ես հանձնաժողովի անդամ չեմ ու չեմ մասնակցել քվեարկությանը, իրենք են կայացրել այդ որոշումը»,- ասաց նա` հավելելով, որ մրցույթի թեկնածուները չպետք է իմանան` հայտնվե՞լ են հավակնորդների ցուցակում, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրառում էր կատարել` նշելով, որ Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Գարեգին Խումարյանը մինչև երեկ չի եղել այդ պաշտոնին հավակնողների հնգյակում: