|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ս.թ.հուլիսի 25-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Հ-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված վարսավիրանոցից իրեն պատկանող «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենայով առևանգել է իր դստեր՝ 1991թ.ծնված Ք. Ա-ին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերջիններս հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող Ա. Հ-ին պատկանող ամառանոցում: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: