|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանից հետո մտադիր է շարունակել «բացահայտումների» շարքը։ Բնականաբար, այդ շղթայում հին ռեժիմի կարկառուններն են՝ Գագիկ Խաչատրյան, Տարոն Մարգարյան։ Բայց, որոշ տեղեկություններով, իշխանությունը ներքին հարցում է արել ու պարզել, որ ՀՀԿ-ում քիչ թե շատ վարկանիշ վայելող անձը հենց Տարոն Մարգարյանն է, ուստի արտահերթ ընտրություններին ընդառաջ պետք է ՀՀԿ-ին զրկել իր վերջին հույսից՝ «գահընկեց» անել նաև Տարոնին։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանին համոզում են հրաժարվել հաջորդ ընտրություններին քաղաքական հավակնություններ դրսևորելուց, հակառակ դեպքում ԱԱԾ-ն «կայցելի» նաև նրա «ամառանոցը»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: