|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս և Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածների կապիտալ վերանորոգման աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ ասֆալտապատման աշխատանքներն սկսել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս գյուղ, հաշվի առնելով, որ ամառային շրջանում փոշու հետևանքով երթևեկության ժամանակ խոչընդոտներ են առաջանում. այդ ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 10,7 կմ:

