|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար նախարարությանը պահուստային ֆոնդի հաշվին տալ մեկ միլիարդ դրամ 2016թ. առաջին կիսամյակի համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ սա ռազմավարական նշանակության ճանապարհ է` Քարվաճառի ճանապարհն է, որը պետք ավարտել, դա նաև նախագահի հանձնարարականն է: