|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հնդկաստանի Ասամ եւ Բիհար նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով: Ըստ NDTV հեռուստաալիքի` այդ տարածաշրջաններում տարերքից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ: 102 մարդ զոհվել է Բիհարում, 64-ը՝ Ասամում: Եվս մի քանի մարդ համարվում Է անհայտ կորած:
Մահվան պատճառ է դարձել նաեւ կայծակը: NDTV-ի տվյալներով՝ կայծակների պատճառով հուլիսի 21-ին առնվազն 32 մարդ է զոհվել Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում, եւս 13-ը՝ վիրավորվել։