|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եվրախորհրդարանը կոչ է արել ՌԴ իշխանություններին` առանց ձգձգումների և առանց նախապայմանների ազատ արձակել Ուկրաինայի ձերբակալված քաղաքացիներին, այդ թվում` 24 ուկրաինացի նավաստիների. հայտնում է РИА Новости-ն` ԵԽ հաղորդագրությանը հղումով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական նավերը խախտել էին ՌԴ սահմանը Կերչի նեղուցում և ձերբակալվել:
Մոսկվայում հայտարարում են, որ նավաստիները ռազմագերի չեն, խոսքը քրեական գործով անցնող անձանց մասին է, որոնց մեղքի բաժինը կորոշի դատարանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որպես ՌԴ-ի հետ բանակցությունները վերականգնելու նախապայման, նշել է հենց նավաստիների ազատ արձակումը: