|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ կոչ է արել ՌԴ-ն` ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, և շեշտել է Ուկրաինայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` բրիտանացի վարչապետի գրասենյակին հղումով:
Հիշեցնենք, որ նման կոչով երեկ Պուտինին դիմել էր անձամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինական նավերն անցյալ տարվա նոյեմբերին խախտել էին ՌԴ-ի սահմանը Ազովի ծովում, ինչից հետո` ձերբակալվել:
Հավելենք նաև, որ ԶԼՄ-ների աչքից չի վրիպել այն, որ Մեյը Պուտինի հետ հանդիպման ընթացքում չի ժպտացել: