|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև երեկ կայացած հեռախոսազրույցը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ նախընտրում ենք ուղիղ բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով: Մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին երեկ հեռախոսազրույց են ունեցել, նաև` այն, որ երկու կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափի շրջանակում բանակցությունների շարունակությունը»,- ասել է նա: