|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպման մասին խոսելը դեռևս վաղ է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ խաղաղ բանակցությունների առաջընթացի պարագայում չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը:
«Դեռևս վաղ է նման եզրահանգումների գալ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկում են նման հնարավորությունը: