|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության աշխատանքները կազմակերպելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու համար հուլիսի 17-ին ժողով է տեղի ունենալու Պոլսո հայոց պատրիարքարանում, տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Պոլսո հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպելու նպատակով նախաձեռնող խմբի ստեղծման համար հրավեր է ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 4-ին Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ ընտրվելուն զուգահեռ սկսվել է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչի համար արդեն հուլիսի 17-ին պատրիարքարանում ժողով է լինելու։