|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պոլսի վարչական գործերով 4-րդ դատարանի որոշմամբ՝ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ներկայացուցիչ է նշանակվել նրա մայրը՝ Մարի Մութաֆյանը:
Ըստ «Ակօս»-ի՝ հիվանդության պատճառով Մութաֆյանի համար ներկայացուցիչ նշանակելու պահանջով դատավարության ընթացքում նրա փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի փաստաբանը պահանջել է մերժել այդ պահանջը, սակայն, ապացուցված համարելով, որ պատրիարքը հիվանդության պատճառով չի կարող իր պարտականությունները կատարել, դատարանը որոշել է Հայոց պատրիարքի ներկայացուցիչ նշանակել պատրիարքի մորը՝ Մարի Մութաֆյանին:
Թեև Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքն ընտրվում է ցմահ, մի շարք պոլսահայեր նպատակահարմար են գտնում նոր պատրիարք ընտրել, քանի որ Մութաֆյանը հիվանդության պատճառով չի իրականացնում պարտականությունները։ Այնուամենայնիվ, ոմանք էլ կարծում են, որ պետության կողմից նրա փոխանորդ նշանակված Աթեշյանը պետք է իրականացնի պատրիարքի պարտականությունները: