|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վտանգը չի անհետացել, Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին` կշռադատել հետևանքները և չմտածված, հապճեպ քայլեր չանել: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մերձավոր Արևելքում «հրդեհների» մեծ մասն առաջացել են Վաշինգտոնի հրդեհող քաղաքականության պատճառով: Հակամարտության վտանգը դեռ չի անհետացել, և մենք դարձյալ կոչ ենք անում պատասխանատու գործիչներին, եթե նման մարդիկ դեռ կան Վաշինգտոնում, կշռադատել հետևանքները և չմտածված քայլերի չդիմել»,-ասել է նա: