|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին` գրելով.
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: