|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե եվրոպական պետությունները թողարկեն INSTEX մեխանիզմը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Bloomberg –ը` ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի տեղակալ Սիգալ Մանդելքերի նամակին հղումով:
Ավելի վաղ վերոհիշյալ երկրների ԱԳՆ-ները հայտարարել էին Իրանի հետ հաշվարկների համար համատեղ INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) մեխանիզմը ստեղծելու մտադրության մասին: