|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թեհրանը Եվրոպային կոչ է արել արագացնել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմի ուղղությամբ աշխատանքները, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է այդ հարցում ճնշում գործադրել Եվրոպայի վրա:
«Բացառությամբ այդ մեխանիզմի գրանցման, մենք Եվրոպայի կողմից այլ կարևոր ձեռքբերումներ չենք տեսել»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` նշելով, որ Թեհրանը Եվրոպայից ակնկալում է մեխանիզմի` հնարավորինս արագ իրականացում: