|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն անօրինական չի եղել, օրենքով է կատարվել:
«Դե, դա ասենք, թե ինչպես եմ վերաբերվում, ինչ–որ օրենքն ա, օրենքի սահմաններում կատարվել ա, անօրինական բան չի եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, որ այս որոշումից հետո ակտիվացան դատական համակարգում փոփոխությունների մասին խոսակցությունները, Ծառուկյանը պատասխանեց. «Պետք է փոփոխություն լինի դատական համակարգում՝ ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, ըստ կարգի, մենք հարյուր անգամ ասել ենք»։