|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ռուբեն Մխիթարյանը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց:
Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: