|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։
ՌԱԿ-ը կարծում է¸ որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։
Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել¸ երբ Հ. Մարգարյանը իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում։
ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու¸ մեղավորներին խստորեն դատապարտելու համար եւ կանխելու հետագա նման սադրանքները:
ՌԱԿ կենտրոնական վարչություն